Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2010

Սիրախաղը` լավագույն սննդակարգ

Սիրախաղը` լավագույն սննդակարգ

Գիտնականները պարզել են, որ սիրահարվածությունն ու թեթևակի սիրախաղը, անկախ մարդու տարիքից, նպաստում են նիհարելուն: Ըստ որում, կանայք կարող են տղամարդկանցից ավելի շատ նիհարել:

 

Հայտնի է, որ սեքսը մեծ էներգիա է պահանջում և նպաստում է նիհարելուն, իհարկե, եթե այս բացը չլրացվի ուժեղ սննդով: Բոգոտայի (Կոլումբիա) համալսարանի էրգոնոմիկայի ինստիտուտի գիտնականները որոշել էին պարզել, թե ինչպես է սիրո առաջին փուլը` սիրահետելը կամ սիրախաղը (ինչպես առաջներում անվանում էին այս «անմեղ զբաղմունքը») ազդում մարդու քաշի վրա: 

 

Աշխարհի 17 երկրներում (Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Կանադա, Մեքսիկա, Բրազիլիա, Վենեսուելա, ԱՄՆ, Ֆրանսիա, Կոլումբիա և այլն) հետազոտել են 17-47 տարեկան կանանց և տղամարդկանց, որոնք զուգընկեր են փնտրել: Պարզվել է, որ կանայք սիրախաղի վրա ավելի մեծ էներգիա են ծախսել, քան տղամարդիկ: Գիտնականները որոշել են, թե որքան էներգիա (կկալ) են ծախսում տղամարդիկ և կանայք, երբ զբաղվում են որևէ գործով: Այս տվյալները համեմատվել են այն մարդկանց տվյալների հետ, ովքեր պատրաստվել են գնալ կամ գնացել են ոչ սիրային, այլ գործնական տեսակցությունների և շփվել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ առանց որևէ անձնական հետաքրքրության:

 

Պարզվել է, որ այն կանայք, որոնք ձգտել են համակրած տղամարդու ուշադրությանն արժանանալ, ժամադրությանը նախապատրաստվելիս մեկ րոպեում ծախսել են 95 կկալ, տղամարդիկ` 70 կկալ-ից ոչ ավելի: Ժամադրությանը հրավիրելու համարձակություն ունենալու համար կանանցից պահանջվել է միջինը 95, իսկ տղամարդկանցից` ընդամենը 37 կկալ: Ժամադրության ժամանակ անգամ լուռ, միայն տեսողական շփման դեպքում կանայք մեկ րոպեում ծախսել են 11, տղամարդիկ` ընդամենը 3 կկալ:

 

Բացահայտվե՞լ են, արդյոք, տարբեր երկրների բնակիչների սիրային վարքի միջև տարբերություններ: Պարզվել է, որ էներգայի ծախսման առումով տարիքային, էթնիկական տարբեր խմբերի և տարբեր երկրների կանանց միջև ոչ մի էական տարբերություն չի նկատվել, կանայք ամենուրեք նույն ձևով են արձագանքել:

 

Պարզ է մեկ բան, կանայք ավելի տաքարյուն են, քան տղամարդիկ, իսկ սիրախաղը նրանց համար շատ ավելի հուզիչ իրադարձություն է, որն, ի դեպ, օգնում է նաև նիհարելուն:

Հեղինակ. Պատրաստեց Վ. Շահրամանյանը
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2010 (287)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ